Խաղաղության պայմանագրի քննարկման հետ կապված բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է․ Բայրամով

Խաղաղության պայմանագրի քննարկման հետ կապված բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին։

«Հասարակությունը պարբերաբար իրազեկվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Համաշխարհային հանրությունը գիտի, որ տասնյակ տարիներ շարունակվող օկուպացիայի փաստը վերացվել է։ 2021 թվականի հունվարին նախագահ Իլհամ Ալիևը բացեիբաց Հայաստանին առաջարկեց խաղաղության օրակարգ»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ «Խաղաղության պայմանագրի քննարկման հետ կապված բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է»։

«Ցավոք, Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Որպեսզի խաղաղությունն ամբողջությամբ ձեռք բերվի, այդ գործոնը պետք է վերացվի»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը։