Էմանուել Մակրոնը չի ընդունել վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը․ մանրամասներ

Էմանուել Մակրոնը չի ընդունել վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը․ մանրամասներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը, հայտնել է AFP-ն։

Էմանուել Մակրոնը խնդրել է վարչապետ Գաբրիել Ատալին, որը նախագահական «Վերածնունդ» կուսակցության անդամ է, առայժմ մնալ իր պաշտոնում՝ «կայունություն ապահովելու համար», հայտնել է BFMTV-ն։

Գործող նախագահի քաղաքական շարժումը խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն չի ստացել։

35-ամյա Ատալը Ֆրանսիայի կառավարությունը գլխավորել է հունվարից։