Լարսում կուտակումներ են, վարորդները չգիտեն՝ ում դիմել (տեսանյութ)

Լարսում կուտակումներ են, վարորդները չգիտեն՝ ում դիմել (տեսանյութ)

Արդեն երեք օր է՝ սարի տակը կանգնած եմ, Կազբեկի, ոչ մի մետր առաջ գնալ չի ստացվում. այսօր վաղ առավոտյան MediaHub.am-ին ահազանգեց Հայաստանից դեպի ՌԴ մեկնող բեռնատար մեքենաներից մեկի վարորդը։

Նրա խոսքով՝ ասում են ձյունն է պատճառը, բայց իրենք չեն հավատում, քանի որ տեղումներն առատ չեն եղել, չէր կարող ճանապարհն այնպես փակվել, որ երեք օր ոչ մի մետր առաջ գնալու հնարավորություն չլիներ։

«Ինչ անենք, արդեն չգիտենք՝ ո՞ւմ դիմել, ումի՞ց օգնություն խնդրել։ Անցած տարի այս օրերին իմ ռեյսը տևել է չորս օր, հիմա երեք օր մի կետում կանգնած եմ, էս վիճա՞կ է»,- նեղսրտեց նա։

Վարորդի խոսքով՝ իրենք միշտ բարձրաձայնում են խնդիրը, բայց ոչ ոք չի արձագանքում, պատկան մարմինների համար իրենց դրությունը մեկ է։

«Էլ չենք էլ դիմելու, ո՞ւմ կամ ինչի՞ համար դիմենք, մեկ է մեր չոր գլխի տերը մենք ենք»,- նշեց նա։

Ձմռան պայմաններում ամեն օրը ճանապարհին անցկացնելն, ըստ վարորդի, միայն վառելիքի մասով 20-25 հազար դրամի ծախս է, օրը 50-60 լիտր վառելիք են օգտագործում վարորդները, որպեսզի խցիկները տաքացնեն։

 

Նարե Գնունի