Վահե Ղազարյանի նշանակումը՝ ցնցում առաջացրեց․ սորոսականները ձեռքները «լվացին» ՆԳՆ-ից

Վահե Ղազարյանի նշանակումը՝ ցնցում առաջացրեց․ սորոսականները ձեռքները «լվացին» ՆԳՆ-ից

Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ Փաշինյանի սրած բիզն իր աչքը մտավ։ 

Պետական ապարատներում, մասնավորապես ոստիկանությանը առնչվող ծրագրերում, ամենուր ու ամեն տեղ քիթը մտցրած Դանիել Իոննիսյանին, որը նաեւ ՀՀ Պարեկային ծառայության համակարգողն է, զայրացրել է Փաշինյանի նոր նշանակումները։ Այստեղ են ասել՝ «գյուղացի Համբոյի տունը կռիվ է ընկել»։ 

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի՝ Ներքին գործերի նախարարի նշանակումը ցավագին են ընդունել Նիկոլ Փաշինյանի սիրելի մի քանի սորոսական կազմակերպությունների ղեկավարներ։ Ղազարյանի՝ նոր ձեւավորվող կառույցի ղեկավար դառնալը հատկապես շատ ցավոտ էր «Իրազեկ Քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի եւ մեկ այլ կարկառուն սորոսական Արթուր Սաքունցի համար։

Իոաննիսյանը հայտարարեց, որ դադարեցնում են իրենց աշխատանքը ոստիկանական բարեփոխումների հարթակում։ Նշենք, որ հիշյալ սորոսական անձինք անհասկանալի հանգամանքներում հայտնվել էին ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհրդի կազմում։ 

«Վահե Ղազարյանին ՆԳ նախարար, Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետ, իսկ Կամո Ցուցուլյանին փրկարար ծառայության պետ նշանակելով Նիկոլ

Փաշինյանը տապալեց իր իսկ նախաձեռնած ոստիկանական բարեփոխումները, ապահովեց ձեռք բերված հաջողությունների ետնագլորը և ոստիկանական վատ ավանդույթների էքսպանսիան փրկարար ծառայությունում։ Հասարակական կազմակերպություններս, բնականաբար, այլևս դադարեցնում ենք մեր աշխատանքը ռեֆորմի վրա, քանի որ ռեֆորմի դիմադրության դրոշակակիրների հետ ծիծաղելի է ռեֆորմից խոսելը»,-գրել է Իոաննիսյանը։ 

Ի դեպ, MediaHub-ի տեղեկություններով, նորանշանակ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի կադրային փոփոխություններից մեկը կլինի Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանի պաշտոնանկությունը։ Ումրշատյանի եւ Վահե Ղազարյանի հարաբերությունները նոր չէ, որ վատ են։

Պարեկային ծառայության պետը տարին փակեց կարգապահական տույժով։