ՔՊ-ն դեռ ՄԻՊ թեկնածու չունի

ՔՊ-ն դեռ ՄԻՊ թեկնածու չունի

Արդեն նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո Հայաստանը, փաստացի, մնացել է առանց Պաշտպանի։

Մամուլում եղան տեղեկություններ, թե  իշխանությունների նոր թեկնածուն աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն է, շրջանառվում է նաև «Քաղացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի անունը։

«Քաղացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, սակայն, MediaHub.am-ին փոխանցեց, որ ՔՊ-ն այս պահին ՄԻՊ թեկնածու չունի։ 

Հիշեցնենք, որ երեկ արդեն Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականը: Վերջինիս հրաժարականն ընդունելու մասին պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը:

«Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով այն, որ ՔՊ-ն դեռ թեկնածու չունի ու ընթացակարգը, մինչ ԱԺ-ն նոր Պաշտպան կընտրի, ենթադրելի է, որ առաջիկա շաբաթներին Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը մնում է անպաշտպան:

Լիաննա Թորոսյան