Սումգայիթում զանգվածային թունավորում է տեղի ունեցել

Սումգայիթի բժշկական կենտրոնի TƏBİB շտապօգնության հիվանդանոցում թունավորումով բուժօգնություն է ստացել 12 մարդ։
Նշվում է, որ հիվանդները 6 կին և 6 տղամարդ են։ Թունավորվածներից 2-ը բուժվում է վերակենդանացման բաժանմունքում, 3 հոգի` թերապևտիկ բաժանմունքում, 7 հոգի` դիտարկման։ Նրանց վիճակը բավարար է։
Նշենք, որ Սումգայիթում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել:
Սումգայիթի քաղաքային շտապօգնության հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք գյուղի բանվորներ են:
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld