Latam ինքնաթիռի օդաչուն մահացել է հենց թռիչքի ժամանակ

Latam ինքնաթիռի օդաչուն մահացել է հենց թռիչքի ժամանակ

ԱՄՆ-ից Չիլի թռչող Latam ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Պանամայում՝ օդաչուներից մեկի վատառողջ լինելու պատճառով, ով, չնայած ցուցաբերած օգնությանը, մահացել է. այդ մմասին հայտարարությունը տարածել է ավիափոխադրողը։

«Մայամիից Սանտյագո թռչող 505 չվերթը ստիպված է եղել շեղվել և վայրէջք կատարել Պանամայի Տոկումեն միջազգային օդանավակայանում՝ հրամանատարական կազմի երեք անդամներից մեկին շտապ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության պատճառով: Ավիաընկերությունն ընդգծում է, որ անհրաժեշտ բոլոր գործողությունները ձեռնարկվել են օդաչուի կյանքը փրկելու համար, սակայն վայրէջքից և տեղում օգնություն ցուցաբերելուց հետո, ցավոք, օդաչուն մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավիաընկերությունը չի հայտնել, թե որն է մահվան պատճառը:

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld