Քերոբյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեում

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից երեկ ազատված Վահան Քերոբյանն այս պահին Քննչական կոմիտեում է։ Նշենք, որ առավոտյան էլ նրան ԱԱԾ էին կանչել։
ՔԿ մեր աղբյուրներն ասացին, որ Քերոբյանն այս պահին հարցաքննվում է, ընդ որում՝ հենց նույն գործի շրջանակներում, ինչ իր նախկին տեղակալ Անի Իսպիրյանն ու «Սիներջի» ընկերության աշխատակիցները։
Քննչական կոմիտեից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին մեր տեղեկությունը, իսկ ըստ էության՝ չհերքեցին, որ Քերոբյանը իրենց մոտ է, սակայն տվեցին այսպիսի պատասխան․ «Քննչական վարույթով քննչական վարույթային գործողությունների և դրանց մասնակցիների վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չի հրապարակվում»։
Հիշեցնենք, որ երեկ Mediahub-ը գրել էր, որ Վահան Քերոբվյանի ազատման պատճառը հենց էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված կոռուպցիոն չարաշահումներն են, որով անցնում են նախարարի՝ արդեն նախկին տեղակալ Անի Իսպիրյանը և այլ պաշտոնյաներ։
Վահե Մակարյան