Չենք կարող մոռանալ 1992֊ի տղերքի սխրանքը․ Գյումրիում ավտոերթ տեղի կունենա

Չենք կարող մոռանալ 1992֊ի տղերքի սխրանքը․ Գյումրիում ավտոերթ տեղի կունենա

Գյումրիում այսօր, ժամը 17։00-ին կմեկնարկի ավտոերթ՝ նվիրված Շուշիի ազատագրմանը․ այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։ 

«Ավտոերթը նվիրված է Շուշիի ազատագրմանը։Չնայած, որ այսօր այն հանձնված է, գերության մեջ է, բայց մենք չենք կարող մոռանալ 1992֊ի տղերքի սխրանքն ու հաղթանակը, որով դաստիարակվել, մեծացել ենք։ Այս պահին մենք դեռ չենք կարող հետ նվաճել Շուշին, որովհետև առջեւում կա ռազմավարական կարեւոր օբյեկտ` ՀՀ կառավարության շենքի գրավումը»,-ասաց նա։

Լիա Սարգսյան