Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ոչ մի լավ ակնկալիք ունենալ չենք կարող. Տեր Եսայի

Blog Image

Երեկ վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի իրավական համակարգը սկսեց հերթական գրոհը Հայ Առաքելական եկեղեցու վրա:
Տևական դադարից հետո կրկին ձերբակալություններ և ապա կալանավորումներ եղան հոգևորականների շրջանում, այս անգամ թիրախում էր Արագածոտնի առաջնորդարանը։ 

Այս ամոթալի օպերացիայի արդյունքում մի խումբ հոգևորականներ ձերբակալվեցին, որոնց շարքում են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ով այսօր առավոտյան 2 ամսով կալանավորվեց, և Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը, ով  կալանավորվեց 1 ամսով։ 

Մայր Աթոռը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ, որը որոշները անատամ որակեցին: Կալանավորումների մասին լուրը ստանալուց հետո MediaHub-ը զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, ով նշեց՝ գործ ունենք հակաեկեղեցական արշավի շրջանակներում հերթական շինծու մեղադրանքներով դատավարության հետ, որի արդյունքում կալանավորվեցին երկու հոգևորականները։ 

«Միանշանակ մեզ համար դատապարտելի է սա։ Չեմ կարող կանխատեսումներ անել՝ իրավիճակը կհանդարտվի, թե ոչ, բայց այս եղած իրադարձությունները՝ Սրբազանների կալանավորում, ձերբակալում և նաև էսքան հոգևորականների հանդեպ հետապնդումներն արդեն բավարար իրողություններ են գնահատականներ հնչեցնելու և հստակ ընդգծելու, որ սա եկեղեցու դեմ հստակ գծագրված արշավ է»,- նշեց Տեր Եսային։ 

Իրավապահ համակարգի տարածած տեղեկությունների մասին, թե խուզարկության արդյունքում հայտնաբերվել է համակարգիչներ, գումարներ իբր թե հանրահավաքների մասնակիցներին տրամադրելու համար, Մայր Աթոռի ներկայացուցիչը նշեց, որ տեղյակ է, բայց բոլոր մեղադրանքները անհեթեթություն են։ Նա նշեց, որ հաշվի առնելով ներկա դատաիրավական համակարգի դատավորներին կամ համակարգի գործունեությանը՝ ոչ մի լավ ակնկալիք ունենալ չեն կարող։ 

Նշենք, որ Արագածոտնի  թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: Ավելի վաղ Հ1-ի եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, որն, ըստ էության, Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, մեղադրել էր, թե Տեր Արամը իր հոգեւոր ծառայության համար խնդիրներ է ստեղծել եւ սպառնացել կարգալույծ անել այն բանից հետո, երբ 2021 թվականին վարչապետի տիկին Աննա Հակոբյանից զանգ է ստացել՝ տնօրհնեք կազմակերպելու նպատակով։ Հիշեցնենք նաև, որ Տեր Արամի սեպտեմբերի 16-ին Հանրայինի տաղավարում արված հայտարարությունը, թե «2021 թվականի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ», ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ապա փոխանցվել  քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեվան քաղաքի վարչություն՝ դրանում նշված հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։ 

Երեկ ավելի ուշ պարզվեց, որ ՔԿ հաղորդում է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը:

Էմմա Մարտիրոսյան

Send