Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հերթը հասավ գործարար ոլորտին. ԿԿՀ-ն արդեն գործարարների բարեվարքությունն էլ կգնահատի

Blog Image

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 16-ի նիստի չզեկուցվող հարցերի շարքում է նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը։ 

Օրենքի նախագծի հիմքում «Գործարար ոլորտում բարեվարքության ամրապնդում» ռազմավարական քայլի իրականացումն է։ Նշվում է, որ ՏՀԶԿ ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի համաձայն՝ Հայաստանի գնահատման զեկույցը Հայաստանում գործարար բարեվարքության համար կատարողականի մակարդակը գնահատվել է ցածր։

Այստեղ  անդրադարձ է եղել նաև պետական մասնակցությամբ 5 խոշոր ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը, կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացում տնօրենների խորհրդի դերի սահմանման անհրաժեշտությանը:  

Ուստի,   ԿԿՀ-ն այսուհետ կիրականացնի նաև պետական մասնակցությամբ 5 խոշոր ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը։

Նարե Գնունի

Send