ՀԱՄԱՍ-ը պատասխանոել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին։ Թրամփը «վերջնական նախազգուշացում» էր արել ՀԱՄԱՍ-ին՝ պահանջելով ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին։
«Թրամփի սպառնալիքները բարդացնում են իրավիճակը հրադադարի համաձայնագրի հետ կապված և խրախուսում են օկուպացիոն կառավարությանը չկատարել դրա դրույթները: Համաձայնագիրը գոյություն ունի, և ԱՄՆ-ն կնքել է այն»,- ասել է շարժման ներկայացուցիչ Հազեմ Քասեմը թուրքական լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է բոլոր բանտարկյալների ազատ արձակումը երեք փուլով։ «ՀԱՄԱՍ-ը հավատարիմ է այս դիրքորոշմանը, իսկ Իսրայելը խուսափում է դրանից։ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ բանակցություններ սկսելու համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ»։