Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

El País. ԵՄ երկրների մեծ մասը չեն ցանկանում մասնակցել Ուկրաինայի հարցով կոալիցիային առանց ԱՄՆ-ի

Blog Image

Իսպանական «El País» թերթը գրել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջ են քաշում կոալիցիա ստեղծելու գաղափարը, որը կօգնի ապահովել Ուկրաինայի անվտանգությունը։

Ուկրաինայի ապագա անվտանգության ճարտարապետությունը դեռ կախված է Միացյալ Նահանգներից։ Եվրոպական երկրների մեծ մասը չեն ցանկանում միանալ ապագա կոալիցիային, քանի դեռ Վաշինգտոնն ինչ-որ կերպ ներգրավված չէ, նշել է հրատարակությունը։

ԵՄ-ն ուսումնասիրում է Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության գործիքների օգտագործման հնարավորությունը, որը ներառում է պարեկային գործողություններ, ազգային անվտանգության ամրապնդման առաքելություններ ու ռազմական ուժերի տեղակայում եվրոպական դրոշի ներքո:

Send