ԵՄ գագաթնաժողովը չէր լինի Եվրամիության գագաթնաժողով առանց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ տարաձայնությունների, գրել է Bloomberg-ը։
Ըստ թերթի՝ նա «ամեն ինչ հասցրել է սահմանին՝ դաշինքի բյուջեից մինչև օգնություն Ուկրաինային և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»։
Հրատարակությունը նշել է, որ հինգշաբթի օրը ԵՄ-ին սպասվում է ևս մեկ առճակատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ «խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ», և ժամանակը չափազանց կարճ է։
ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում Բուդապեշտի վետոն շրջանցելու և Ուկրաինայի պատերազմում Կիեւին աջակցությունը պահպանելու, նաև եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը նույնիսկ հայտարարեց, որ նախատեսվում է երկրների միջև ինչ-որ գործընկերային հարաբերություններ ստեղծել՝ ներքին տարաձայնությունները շրջանցելու համար։