Պադավատապետություն․ մոտ 205 հազար դոլար՝ Փաշինյանի աշխատակազմի նոր մեքենաներին

Նիկոլ Փաշինյանը նախկիններին մեղադրում էր երկիրը պադավատապետության վերածելու մեջ, սակայն իր պաշտոնավարման օրոք այդ պադավատները պակասելու փոխարեն՝ ոչ միայն ավելացել են, այլ նաև դարձել ավելի թանկարժեք ու ծախսատար։

Եթե 2018-ին ծառայողական մեքենաների թիվը 902 էր, ապա 2019-ին այդ թիվը հասավ 1082-ի։ 2020-ին այս մեքենաների թիվը կրճատվեց՝ հասնելով 924-ի, 2021-ին պետական 923 մեքենա կար, իսկ ահա 2022 թվականի բյուջեով՝ նախատեսվում է պետական ավտոպարկում ունենալ 933 մեքենա։

Այսպես, կառավարությունն այս տարվա հունիսի 17-ի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով որոշել է 12 նոր «LADA NIVA LEGEND» մակնիշի մեքենա գնել՝ տեսչական մարմիններին տրամադրելու համար: Թե որքան գումար է հատկացվել այդ 12 մեքենայի գնման համար, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ:

Ըստ Լադայի պաշտոնական կայքի՝ նշված մեքենայի շուկայական արժեքը 7 մլն 200 հազար դրամ է։ Այսինքն՝ 12 մեքենայի համար հատկացվելու է առնվազն 86 միլիոն 400 հազար դրամ գումար, կամ՝ մոտ 205 հազար դոլար։

Նշենք, որ Կառավարության՝ հունիսի 17-ի նիստում հաստատված մեկ այլ որոշմամբ՝ Արտաքին գործերի նախարարությանը սպասարկող 5 ավոտմեքենաներ կվաճառվեն, կամ կտրվեն այլ գերատեսչությունների, քանի որ ԱԳՆ-ն հիմա կարիք ունի նոր և թարմ մեքենաների։

Եվ այդ դեպքում, մեզ մնում է համակերպվել, որ մենք ապրում ենք մի երկրում, որը շարունակում է մնալ պադավատապետություն։

Մանրամասները՝ տեսանյութում։