Nokia-ի ղեկավարը կանխատեսել է սմարթֆոնների դարաշրջանի մոտալուտ ավարտը

Nokia-ի ղեկավարը կանխատեսել է սմարթֆոնների դարաշրջանի մոտալուտ ավարտը

Սմարթֆոն արտադրողները, 6G ցանցերի ի հայտ գալուն համընթաց, կհրաժարվեն այսօր սովորական դարձած ձեւաչափերից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Nokia ընկերության ղեկավար Պեկկա Լունդմարկի խոսքերին:

Լունդմարկի կարծիքով այս փոփոխությունը տեղի կունենա մինչեւ 2030 թվականը: Լրատվական գործակալությունը նշել է, որ Nokia-ի ղեկավարը նման հայտարարություն նախկինում եւս արել էր՝ ըստ որի, 2000-ականներին 3G-ի ի հայտ գալով բջջային կապի արդյունաբերությունն արդեն էական փոփոխություններ էր կրում: Լրատվական գործակալությունը նշել է, որ նույն էական փոփոխությունները արդյունաբերության ոլորտում սպասվում են 5G-ի եւ 6G-ի ի հայտ գալուն համընթաց:

2000-ականներին 3G-ի ի հայտ գալը հնարավորություն ստեղծեց սմարթֆոնների առաջացման համար, որոնք ետին պլան մղեցին չափազանց հաջողակ և շուկայում պահանջարկ ունեցող մի շարք սարքավորումներ:

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը նշում է, որ 6G-ի ի հայտ գալով սմարթֆոնները, ամենայն հավանականությամբ, իրենց տեղը կզիջեն AR եւ VR սարքավորումներին, ապա նաև կիբերտեխնոլոգիաներին, որոնցից են մաշկի տակ տեղադրվող չիպերը: