Փենսիլվանիայի Mars M&M գործարանում երկու մարդ ընկել է հալված շոկոլադի մեջ

Փենսիլվանիայի Mars M&M գործարանում երկու մարդ ընկել է հալված շոկոլադի մեջ

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում գործող Mars M&M հրուշակեղենի գործարանում երկու մարդ ընկել են հալված շոկոլադի մեջ, հայտնում է CNN լրատվականը:

Լանքասթերի շրջանի 911 ծառայության սպա Նիկ Շոնբերգերը հայտնել է, որ երկու անձիք էլ հիվանդանոց են տեղափոխվել, սակայն նրանց ստացած վնասվածքների մասին տեղեկություններ չկան:

Հայտնի է, որ շոկոլադի մեջ ընկած մարդկանց դուրս բերելու համար, փրկարարները ստիպված են եղել փոս փորել դրանում: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: