WhatsApp-ում նոր հնարավորություն է հայտնվել

WhatsApp-ում նոր հնարավորություն է հայտնվել

WhatsApp հաղորդագրային հավելվածի օգտատերերն այժմ հնարավորություն ունեն խմբային խոսակցություններին ավելացնել մինչև 512 մասնակից: Գործառույթի թարմացման մասին պատմել է WABetaInfo պորտալը։

Օգտատերը կարող է անմիջապես չատ ստեղծել բոլոր 512 մասնակիցների հետ կամ ավելացնել նրանց ավելի ուշ։ Թարմացումը հասանելի է դարձել WhatsApp-ի օգտատերերի մեծամասնությանը Android, iOS հարթակներում և WhatsApp-ի դեսքթոփային տարբերակում:

Եթե գործառույթն ավտոմատ կերպով հասանելի չի դարձել, օգտատերերին խորհուրդ է տվում թարմացնել հավելվածը:Նախկինում WhatsApp-ի խմբային խոսակցությանը կարող էր ավելացվել առավելագույնը 256 մասնակից: