Առաջադրումներն ավարտվել են. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում գոհ չեն Հայկուհի Հարությունյանից

Հոկտեմբերի 25-ը վերջնաժամկետն էր, երբ ԱԺ-ն կարող էր ընդունել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնի համար առաջադրումները:
MediaHub-ի տեղեկություններով՝ առաջադրվել է հինգ թեկնածու և նրանց թվում է նաև հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:
Հիշեցնենք, վերջինս նախագահ է ընտրվել 2019 թվականին, առաջադրվել էր «Լուսավոր Հայաստանի» կողմից:
Մեր տեղեկություններով՝ մյուս թեկնածուները նույնպես հանձնաժողովից են, վարչության պետեր են:
Հանձնաժողովում MediaHub-ի աղբյուրը հայտնում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում այդքան էլ ուրախ չեն Հայկուհի Հարությունյանի առաջադրմամբ: Մեր զրուցակցի խոսքով, որպես ղեկավար վերջին շրջանում Հարությունյանը բավականին, մեղմ ասած, անհասկանալի պահվածք է ցուցաբերել, պաշտոնի անձնագրով չսահմանված հանձնարարություններ է հաճախ տվել աշխատակազմին:
Ի դեպ, Հայկուհի Հարությունյանը վերջին օրն է հանձնել փաստաթղթերը:
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մյուս անդամ Նարեկ Համբարձումյանը, ում լիազորությունները ևս Հայկուհի Հարությունյանի հետ դադարում են, մեր տեղեկություններով չի դիմել առաջադրման համար:
Լիաննա Թորոսյան