Երկրաշարժ Թուրքիայում, այն զգացվել է նաև Հայաստանում

Երկրաշարժ Թուրքիայում, այն զգացվել է նաև Հայաստանում

Դո՞ւք էլ զգացիք երկրաշարժը. վանաձորցիներն իրար հերթ չտալով սոցցանցերում նման բովանդակությամբ գրառումներ են անում։

MediaHub.am-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք երկրաշարժ է գրանցվել ՀՀ տարածքում, և արդյո՞ք այն այդքան ուժգին է եղել, որ անհանգստացրել է հատկապես լոռեցիներին։

«Յոթ բալանոց երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում, որը զգացվել է նաև Շիրակում, Լոռիում և Երևանում՝ երեք բալ ուժգնությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա նշեց, որ վնասներ չկան։

Ավելի ուշ ԱԻՆ-ը հանդես եկավ հայտարարությամբ․

Սեպտեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 18:08-ին, Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 2-3 բալ և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

Նարե Գնունի