Ով է Սուրեն Պապիկյանի փոխարեն մեկնել ՌԴ

Առավոտը հայտնի դարձավ, որ Սուրոն Պապիկյանը չի մեկնել Տուլա (ՌԴ) և չի մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Ռուսական աղբյուրների համաձայն` նիսռին հայկական պատվիրակություն, այդուհանդերձ, նորկա է։
Եվ ահա, ըստ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո հրապարակված լուսանկարի՝ MediaHub-ը նկատեց, որ ՀՀ-ի պատվիրակը ՀԱՊԿ ռազմական կառույցի միացյալ շտաբում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչ Արտակ Տոնոյանն է։
Հիշեցնենք՝ Mediahub-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել էր, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել և չի մասնակցել ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Լիաննա Թորոսյան