Ինչ վիճակում են Արցախի պայթյունից տուժած պացիենտները

Ինչ վիճակում են Արցախի պայթյունից տուժած պացիենտները

MediaHub-ի հետ զրույցում «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ վիճակում են Արցախի պայթյունից տուժած պացիենտները, որոնք մի քանի օր է գտնվում են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում։

«Այն արցախցիները, ովքեր այս պահին գտնվում են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում, մեծ մասամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ են։ Ունենք նաև մի քանի միջին վիճակում գտնվող պացիենտներ, իսկ թեթևները արդեն տուն են գնացել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է մահվան նոր դեպքերին, Հովհաննես Հովհաննիսյանը այս հարցը չմեկնաբանեց։

Մարիաննա Արամյան