Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Տուլա չի մեկնել և չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է ՌԴ ՊՆ-ի տարածած այն տեղեկությունը, թե Տուլայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը։
Նշենք, որ ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանի ՊՆ նախարարը ներկա է նիստին։
Լիաննա Թորոսյան