Արցախը հումանիտար աղետի շեմին. նախարարությունը սոցաջակցության ծրագիր չի իրականացնում

Արցախը հումանիտար աղետի շեմին. նախարարությունը սոցաջակցության ծրագիր չի իրականացնում

«Նախարարությունը այս պահին պետական սոցիալական աջակցության ծրագիր չի իրականացնում»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ ի պատասխան մեր հարցին՝ արդյո՞ք նախարարությունը այս պահին որեւէ քայլ ձեռնակում է՝ մեղմելու Արցախում ստեղծված սոցիալական ճգնաժամը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի բնակչությունը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջեւ․ Հայաստանին կապող միակ ճանապարհը արդեն մեկ օրից ավել է, ինչ փակ է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից։ 

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ահազանգում է՝ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխաներ այս պահին կրտված են իրենց ընտանիքներից։ 

Ստեղծված իրավիճակով պայմանավորված առանցքային նշանակություն ունի Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որն այս պահին, փաստորեն, որեւէ աջակցություն չի իրականացնում՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հետեւանքները մեղմելու համար։ 

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ նախարար Նարեկ Մկրտչյանի հետ, սական մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան։

Լիա Սարգսյան