Հայ հրաձիգները 4 մեդալ են նվաճել Սերբիայում

Հայ հրաձիգները 4 մեդալ են նվաճել Սերբիայում

Սերբիայում ընթանում է հրաձգության միջազգային մրցաշար:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիան տեղեկացնում է, որ մրցումների առաջին օրը ատրճանակ ձևի միքս մրցաձևում Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը նվաճել են արծաթե մեդալներ:

Բրոնզե մեդալների են արժանացել Գևորգ Մելքոնյանն ու Էդիտա Մանուչարյանը: