Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Վրաստանի դեմ առաջիկա հանդիպմանն ընդառաջ՝ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 10-15-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ 

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին.

Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով - «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)
Արտյոմ Զաքարյան - «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»
Ժուլիո Սեզար Բրուլլո Զանոտտո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Գևորգ Մնացականյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Ֆելիպե Պարադինսկի - «Ուխտա» (Ռուսաստան)
Միհրան Դերմենջյան - «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ Ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման էլիտ ռաունդի Հայաստան-Վրաստան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: