Սպերցյանը խոսել է Կրասնոդարից հեռանալու հավանականության մասին

Սպերցյանը խոսել է Կրասնոդարից հեռանալու հավանականության մասին

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին, հայտնում է Armsport-ը։

Հարցին, թե կարող է Սպերցյանը կրասնոդարյան թիմի երկրպագուներին  խոսք տալ, որ ձմռանը կմնա թիմում, ֆուտբոլիստը պատասխանել է․

«Կտեսնենք, թե ինչպես կլինի»,-ասել է Սպերցյանը։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նոյեմբերին հաղորդվում էր, որ Սպերցյանի տրանսֆերով հետաքրքրված է «Յուվենտուսը»։