Այսօր Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ․ ԱՄՆ պետքարտուղար

Այսօր Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ․ ԱՄՆ պետքարտուղար

Այսօր Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ապիլքսանչորսյան իր ուղերձում։

«Անասելի կորստի ներքո հայ ժողովուրդը դիմացավ ու հաղթեց»,- Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Հարգելով անցյալը՝ ակնկալում ենք աշխատել Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության ուղղությամբ», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։