Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նիկարագուայի ընդդիմության առաջնորդը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Blog Image

Նիկարագուայի ընդդիմության առաջնորդ Էուբրանկ Սուազոն, որը 2018 թվականին մասնակցել է նախագահ Դանիել Օրտեգայի կառավարության դեմ ցույցերին, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, չորեքշաբթի օրը հայտնել է Նիկարագուայի Մարդու իրավունքների կենտրոնը (CENIDH), հաղորդում է CNN-ը։

Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ ազգային ամբողջականությունը խաթարելու նպատակով դավադրության համար, եւս հինգ տարվա՝ կեղծ լուրեր տարածելու համար, ինչպես նաեւ՝ մոտ 1500 դոլարի չափով տուգանքի, հայտնում է իրավապաշտպան կազմակերպությունը։

CENIDH-ը, որտեղ Սուազոն տնօրեն է եղել, դատավճիռն անարդար է համարել: Նա լսումներն անվանել է դատական ֆարս եւ ասել, որ իշխանությունները բազմիցս խախտել են իրավական երաշխիքները:

Նիկարագուայում ընդդիմության առաջնորդների դատավարությունները սովորաբար տեղի են ունենում փակ դռների հետեւում՝ առանց լրագրողների ներկայության։ Ըստ CENIDH-ի ներկայացուցիչների, նիստին ներկա է եղել միայն Սուազոյի պաշտպանը։

Send