Հազարավոր զոհերի արյան տակից դուրս չենք եկել մենք․ Բագրատ Սրբազան
Մենք մեծ պահքի շրջանի մեջ ենք գտնվում և երկու օր առաջ անառակ որդու կիրակին էր մեր եկեղեցում։ Մենք ապրում ենք անպատվության ժամանակներում, կորսված է մեր հայրենիքի Արցախ աշխարհը և հազարավոր զոհերի արյան տակից դուրս չենք եկել մենք։ Այս մասին համաժողովի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
"Գերության բանտում, թշնամական բանտում են գտնվում մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը և այդ բանտերում տառապում են մեր տղաները",-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում