Դեղ գնելու համար այսուհետ անձնագիր է պետք
Հակավարակային, հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների մասով դեղատոմսերն այսուհետ էլեկտրոնային տարբերակով դուրս կգրվեն։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
Նրա խոսքով՝ սա կբերի ինքնաբուժության դեպքերի նվազեցման։
«Էլեկտրոնային դեղատոմսի ներդրման հարցը քննարկվել է մասնագետների հետ: 470 անուն դեղորայք դուրս կգրվի դեղատոմսով»,- ասաց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում