Հանրաքվեի անցկացումը ու գոյությունը նշանակում է նահանջ. Մանուկյան

Հսկայական համաժողովրդական պայքարը բերեց նրան, որ Գերագույն խորհուրդը ընդունեց այդ թուղթը։ Այդ հռչակագիրը չի խանգարել մեզ դառնալ ՄԱԿ-ի անդամ, չի խանգարել դիվանագիտական հարաբերություններ ստեղծել տասնյակ երկրների հետ և չի խանգարել բանակցել Թուրքիայի հետ։ Այս մասին Անկախության հռչակագրի պահպանմանը նվիրված  համաժողովի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Ուրիշի թելադրանքով Սահմանադրություն փոխելը մեզ դարձնում է եզակի ազգերից մեկը, ու դնում սարսափելի ամոթալից վիճակի մեջ։ Ցանկացած գնով պետք է թույլ չտալ, որ տեղի ունենա այդպիսի հանրաքվե, հանրաքվեի անցկացումը ու գոյությունը նշանակում է նահանջ»,- ասաց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում