Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մաhացու վրաերթ՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում

Blog Image

Սեպտեմբերի 12-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի պողոտա - Ռոստովյան փողոց խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի էր ենթարկել հետիոտնին, և նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի։

MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե՝ փախուստի դիմած քաղաքացին հայտնաբերվե՞լ է։

«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է»,– նշեցին ՔԿ–ից։

MediaHub-ին ականատեսները հայտնել էին, որ այն պահին, երբ մեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն, անցել է նաև բեռնատար, և կարելի է ասել՝ քաղաքացին կրկնակի վրաերթի է ենթարկվել: 

Մարիաննա Արամյան

Send