Բանակում, ոչ մարտական պայմաններում տարեկան մի քանի տասնյակ զինվոր է մահանում։ Ընդ որում՝ հատկապես իշխանական ու իշխանամետ կառույցները փոքր թվեր են ներկայացնում։
Փաստերի ստուգման հարթակում՝ Fip-ում, 2018-ին ոչ մարտական պայմաններում գրանցված մահերը 36-ն են, իսկ «Ռազմինֆո»-ն նշում է 54 դեպք, Fip -ը 2019-իհամար հայտնում է 32 դեպքի մասին, իսկ «Ռազմինֆո»-ն՝ 45։
Շրջանառվող թիվը սա է՝ 2018-2025 թվականներին ոչ մարտական պայմաններում բանակում գրանցվել է 440-480 զանվորի մահ՝ ինքնասպանություններ, սպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ, ավտովթարներ։
Հանրային վերահսկողություն հիմա չկա։ Բանակը փակ համակարգ է, որտեղ մահվան դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում ընդամենը ասվում է՝ «չպարզված հանգամանքներում հայտնաբերվել է զինծառայողի դի» ու վերջ։
Իշխանությունները թմբկահարում են բանակում «բարեփոխումների» մասին, գլուխ են գովում, թե խաղաղություն են բերել, թշնամու գնդակից այլևս զինվոր չի մահանում։
Եթե մայրերը նախկինում թշնամու կույր գնդակից էին վախենում կամ թշնամու հարձակումից, այսօր վախենում են իրենց զավակներին բանակ ուղարկել բանակի ներսում տիրող բարքերի, իրավիճակիպատճառով։
2024-ին մահվան դեպքերի 90 տոկոսը տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում։ Եթե համեմատենք վերջին 7-8 տարվա դինամիկան, կարձանագրենք, որ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերը միջինում կազմում են 80-ից ավելի տոկոս։ Ընդ որում՝ 2025-ին թշնամու հետ շփման գծում ոչ մի զոհ չենք ունեցել, բայց 30 զինվոր է մահացել։
Բանակը բարդ համակարգ է, ծառայությունը դժվար է, սթրեսային, վտանգավոր, ծանր հոգեբանական իրավիճակներ հաճախ են լինում։ Բանակը ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես թուլացնելու պետական ծրագիր է իրականացվում։ Վախի մթնոլորտը նաև բանակ է մտել։
Տարին նոր է սկսվել, ու ոչ մարտական պայմաններում արդեն 2 զինվոր է մահացել։ Երկուսի դեպքում էլ Պաշտպանության նախարարությունը նույն հաղորդագրությունն է տարածել՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Русский