Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Պետք լինի, բանտից կազատի, պետք չլինի, կթողնի՝ ցմահ նստեն

Հայատյացություն կամ արմենոֆոբիա. այս գործոնը տասնամյակներ շարունակ եղել է Ալիևների զենքը՝ իշխանության մնալու և ադրբեջանցիներին իշխանության շուրջը համախմբելու համար։ Ադրբեջանի իշխանությունները հայերի նկատմամբ առանձնակի դաժան լինելով՝ փորձել են իրենց բռի մեջ պահել երկրում ապրող ազգային փոքրամասնություններին, որպեսզի նրանք ապստամբություններ, հեղաշրջումներ չանեն։ Քաղաքագետ Արա Պողոսյանը նշում է նաև 3-րդ գործոնը՝ Ադրբեջանը խնդիր է դրել հայերի նկատմամբ էթնիկ զտման, ցեղասպանության քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնել։

Մինչև հայ գերիների դատավճիռների կայացումը, գրեթե 100 տոկոսով վստահ էի, որ Բաքուն մեր գերիներին չի վերադարձնելու. նշում է Արա Պողոսյանը։

Մինչ Վենսի այցը՝ Բաքուն դատական ակտերը միտումնավոր է արագացրել, դատարանի որոշումները արագ հրապարակել, որպեսզի ԱՄՆ պաշտոնյայից ինչ-որ բան պոկի։

Փաշինյանին կհետաքրքրի՞ գերիների վերադարձը. այս հարցում նա սեփական շահը պիտի տեսնի՝ որքանո՞վ է այն նպաստելու ընտրություններին իր վերատադրվելուն։

Առաջիկայում Բաքվում պահվող մեր հայրենաիկցները դառնալու են առևտրի առարկա՝ Բաքու-Երևան-Վաշինգտոն համագործակցության, նաև Հայաստանի իշխանությունների քաղաքական շահերի համատեքստում։

Send