24 ժամ էլ չի անցել Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպումից, «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ ստանալուց..., ու Բաքվի դատարանը Արցախի ռազմաքաղաքական ղեկարաներին դատապարտեց ցմահ ազատազրկման։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին Բաքվի «դատավարության» արդյունքները չեն զարմացրել։ Նա զարմացած է, որ Փաշինյանն Աբու Դաբիում հայտարարեց՝ հակամարտության էջը փակված է։
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցին ընդառաջ՝ նամակներ են գրվել նրան՝ միջամտել, որպեսզի Բաքուն առևանգված ու ապօրինաբար բանտարկած հայերին ազատ արձակի։
Սուրենյանցի կարծիքով՝ ԱՄՆ-ն միակողմանի ճնշում չի գործադրի Բաքվի վրա։ Դա կլինի Հայաստանից ակնկալիքների դիմաց։
Եթե Հայաստանի իշխանությունները թուղթ ու թանաքով հրաժարվել են Արցախից, Ալիևի հետ խաղաղության ի՞նչ համաձայնագիր են կնքում։ Խնդրո առարկա Արցախը հանձնել են, այդ թեման փակել են հոժարակամ, ուրեմն Ադրբեջանի հետ խաղաղությունն ու դրա ճանապարհին ստորացուցիչ զիջումների գնալն ինչի՞ համար են։
Ի՞նչ խաղ է նախապատրաստվում, ի՞նչ սցենար կարելի է կանխատեսել։ Հայ գերիներին ու պատանդներին ազատազրկելուց հետո Հայաստանի իշխանությունները Բաքվից ու Բաքուն Հայաստանի իշխանություներից ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ, ի՞նչ պայմանավորվածություններ կարող են լինել։ Հիշենք՝ առջևում ընտրություններ են։
Արձանագրենք՝ հատկապես այս պահին Հայաստանը ստորացված վիճակում է՝ Արցախը բռնազավթված է, լիովին հայաթափված, արցախահայության իրավունքների թեման իշխանությունները մեկընդմիշտ փակել են ու Ալիևից խաղաղություն են աղերսում, մեր գերիները ցմահ ազատազրկման են դատապարտված, բայց Ալիևն ու Փաշինյանը ստանում են մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակ։

Русский