Եվրոպական Միության դեսպանները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին՝ 20-րդ փաթեթի շուրջ հանդիպման ժամանակ։
Որոշ երկրներ դեմ են արտահայտվել արտասահմանյան նավահանգիստների և բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առաջարկին՝ որպես ռուսական նավթի արտահանման սահմանափակումների մաս։ Իտալիայի և Հունգարիայի իշխանությունները դժկամությամբ են աջակցել Վրաստանի Կուլեւի նավահանգստի դեմ պատժամիջոցներին, մինչդեռ Հունաստանը և Մալթան մտահոգված են եղել Ինդոնեզիայի Քարիմուն նավահանգստի նկատմամբ հնարավոր սահմանափակումներով։ Մադրիդը և Հռոմը նաև դեմ են եղել կուբայական բանկի դեմ պատժամիջոցներին։
Եվրահանձնաժողովը նոր պատժամիջոցների վերաբերյալ իր առաջարկները հրապարակայնորեն ներկայացրել է փետրվարի սկզբին։ Ռուսաստանի դեմ ԵՄ սահմանափակումների 20-րդ փաթեթի նախագծում առաջարկվել էր ռուսական նավթի մատակարարումների հետ կապված ծովային ծառայությունների լիակատար արգելք։ Ակնկալվել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն ևս 43 նավի նկատմամբ, որոնց ընդհանուր թիվը կհասնի 640-ի: ԵՄ-ն նաև մտադիր էր սահմանափակել տանկերների ձեռքբերումը «ստվերային նավատորմերում օգտագործելու համար» և արգելել հեղուկացված բնական գազ տեղափոխող տանկերների և սառցահատների սպասարկման և այլ ծառայությունների մատուցումը, բացի դրա ներմուծումն արգելելուց:

Русский