Ուկրաինայի պատերազմից ի վեր Միացյալ Նահանգները և Արևմուտքի մեծ մասը գործնականում խզել են տնտեսական կապերը Մոսկվայի հետ, սակայն մեկ տարի առաջ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Դոնալդ Թրամփը երազում է Ռուսաստանի հետ գործարքներ կնքելու «հսկայական հնարավորությունների» մասին, եթե պատերազմն ավարտվի, գրել է «The New York Times»-ը։
Թրամփների ընտանիքի հետ կապեր ունեցող, Տեխասից մի ներդրող ուսումնասիրում է ռուսական ընկերությունների հետ հնարավոր գործարքները:
Ներդրող Ջենթրի Բիչը նշել է, որ անցյալ աշնանը «աննկատ» պայմանագիր է կնքել «Նովատեկ»-ի հետ (Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկն է)՝ Ալյասկայում բնական գազ մշակելու համար: Նախագիծն իր վաղ փուլում է և ներառում է շարժական հեղուկացված բնական գազի արտադրություն, որն արդեն կառուցվում է «Նովատեկ»-ի գործարանում՝ Ռուսաստանի Մուրմանսկի մարզում:
Նախագիծը նման կլինի «Նովատեկ»-ի կողմից մշակված մոտեցմանը ռուսական Արկտիկայից գազ տեղափոխելու համար. հավաքման գործարանում փոխարկում հեղուկացված բնական գազի և սառցահատով տեղափոխում:

Русский