Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն սև ցուցակում է ներառել Alibaba-ն, Baidu-ն և BYD-ը

Blog Image

Պենտագոնը չինական ռազմական ընկերությունների գրանցամատյանում ներառել է Alibaba-ն, ամենամեծ էլեկտրոնային առևտրի հարթակ Baidu-ն և էլեկտրական մեքենաների ու մարտկոցների արտադրող BYD-ը, ըստ Դաշնային ռեգիստրի կայքում տեղադրված փաստաթղթի։

ԱՄՆ պատերազմի նախարարության տվյալներով՝ ընկերությունները ներգրավված են Չինաստանի պաշտպանական արդյունաբերության զարգացման մեջ քաղաքացիական տեխնոլոգիաների միջոցով։

Թրամփի գործադիր հրամանագրի համաձայն՝ ամերիկացիներին արգելվում է ներդրումներ կատարել «ռազմական» ցուցակներում ներառված ընկերություններում։

Ցուցակում ներառված են նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Huawei Technologies Co.»-ն, «Tencent Holdings Limited» տեխնոլոգիական հոլդինգը, էլեկտրական մեքենաների արտադրող NIO-ն և այլն։

Ավելի վաղ Xiaomi-ն էր հայտնվել այս ցուցակում։ Որոշման հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերը նվազել էին 11%-ով, սակայն արտադրողը հետագայում բողոքարկել է իր ներառումն ու հեռացվել ցուցակից։

Send