Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին ժամանել է Տալլին

Blog Image

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Տալլին՝ «Ուկրաինա  -  Սկանդինավյան ու Բալթյան երկրներ» գագաթնաժողովին մասնակցելու համար։

Ֆորումից առաջ Ուկրաինայի նախագահը հանդիպել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ։

«Մենք քննարկել ենք Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության զարգացման աշխատանքները, ինչպես նաև «Անօդաչու թռչող սարքերի մասին» համաձայնագրի նախապատրաստումը։ Թիմերը աշխատում են, և ամենակարևորը Եվրոպայում պաշտպանությունն ուժեղացնելն է։ Հատուկ ուշադրություն է դարձվում օդային պաշտպանությունը ամրապնդելու մեր անհրաժեշտությանը, տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին և արժանապատիվ խաղաղության հասնելու դիվանագիտական ​​աշխատանքին։ Ես վարչապետին տեղեկացրել եմ եվրոպացիների և ամերիկացիների հետ մեր շփումների մասին», - ասել է Ուկրաինայի առաջնորդը։

Send