Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Պակիստանն ու Լիբանանը համաձայնել են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Blog Image

Պակիստանի բանակի գլխավոր գեներալ Ասիմ Մունիրը և Լիբանանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոդոլֆ Հայկալն են հանդիպել Ռավալպինդի քաղաքում։

Պակիստանում նրանք համաձայնել են ամրապնդել երկկողմ ռազմական համագործակցությունը։ Քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը և երկու երկրների միջև ռազմական կապերի զարգացման հեռանկարները։ Բանակցություններից հետո Մունիրը հաստատել է Պակիստանի բանակի պատրաստակամությունը ընդլայնել համագործակցությունը Լիբանանի զինված ուժերի հետ։

Հայկալը, ով շաբաթ օրն է ժամանել է Պակիստան, Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու ավելի լայն խաղաղության բանակցությունների շրջանակում է այցելել։

Պակիստանն ԱՄՆ-ի և Իրանի միջև հիմնական միջնորդն է։ Թեհրանը պնդում է Լիբանանի ներգրավումը ցանկացած խաղաղության համաձայնագրում։

Send