Աֆղանստանում իշխող «Թալիբան» կազմակերպության առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան բանավոր հրաման է արձակել, որով արգելվում է սմարթֆոնների օգտագործումը խմբի անդամների և պետական ծառայողների կողմից, գրել են ԶԼՄ-ները։
Հրամանը տրվել է Ախունդզադայի և երկրի ութ գոտիներում տեղակայված ռազմական դատարանների, ոստիկանապետերի և Թալիբանի հետախուզական գործակալությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Հրամանը խախտողները կհամարվեն հանցագործներ ու կուղարկվեն ռազմական դատարաններ։
Ստեղծվել է նաև հատուկ հսկողության ցուցակ, որը ներառում է հսկողության տակ յուրաքանչյուր անձի անունը, պաշտոնը, ծառայության վայրը, բջջային օպերատորն ու հեռախոսահամարը։
Պակտիկա նահանգի Բարմալ շրջանի ոստիկանապետը և նրա 14 ենթակաները ոչնչացրել են իրենց սմարթֆոնները։

Русский