Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մերձավոր Արևելքը պայթյունի եզրին․ Թրամփի uպառնալիքներն ու Էրդողանի կոշտ հայտարարությունը

Blog Image

Վերջին օրերին Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները լարվածություն են առաջացրել ամբողջ տարածաշրջանում՝ ներառելով ռազմական հայտարարությունները, դիվանագիտական շփումները և հումանիտար քայլերը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի կողմից Ադրբեջանի և Պարսից ծոցի երկրների նկատմամբ իրականացվող հնարավոր հարձակումներն անընդունելի են։ Նրա խոսքով՝ Անկարան արդեն հստակ հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում։

Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանում եղբայրական երկրների թիրախավորումը ոչ մեկի շահերից չի բխում և նման գործողությունները պետք է դադարեցվեն։ Միևնույն ժամանակ, Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ քննարկելու վերջին զարգացումները, այդ թվում՝ Թուրքիայի օդային տարածք մտած հրթիռի հարցը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ երկրի օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել որևէ պատճառաբանությամբ և Թուրքիան կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները նման միջադեպերը կանխելու համար։ Իր հերթին Իրանի նախագահը հերքել է այն տեղեկությունները, թե Թուրքիա մտած հրթիռները իրանական ծագում են ունեցել։ Նա նշել է, որ Թեհրանը միջադեպի վերաբերյալ կանցկացնի համապարփակ հետաքննություն։

Տարածաշրջանում լարվածությունն էլ ավելի սրվեց Միացյալ Նահանգների կոշտ հայտարարությունների ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պատրաստ է աջակցել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի սպանությանը, եթե վերջինս չընդունի Վաշինգտոնի պահանջները։ Միևնույն ժամանակ, Թրամփը զգուշացրել է, որ եթե Իրանը որևէ քայլ ձեռնարկի, որը կարող է խաթարել նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, ապա ԱՄՆ-ը կհասցնի քսան անգամ ավելի ուժեղ հարված։ Թրամփը նաև հայտնել է, որ  թիրախավորվելու են այնպիսի ռազմավարական օբեյկտներ, որոնց ոչնչացումը գրեթե անհնար կդարձնի Իրանին՝ որպես պետություն արագ վերականգնումը։ Թրամփը միաժամանակ նշել է, որ ընթացող հակամարտությունը կարող է կարճատև լինել, սակայն դեռևս հնարավոր չի եղել հասնել վերջանական հաղթանակի։

Այս լարվածության ֆոնին Ադրբեջանը հայտարարել է, որ մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ հարևան երկրին տրամադրվել է սննդամթերք և դեղորայք՝ Իրանում ստեղծված իրավիճակի պայմաններում բնակչության կարիքները հոգալու համար։ 

Իրանի շուրջ զարգացումները շարունակում են մնալ միջազգային ուշադրության կենտրոնում։ Ռազմական հայտարարություններին զուգահեռ տարբեր երկրներ փորձում են ակտիվացնել նաև դիվանագիտական ջանքերը՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու և հնարավոր լայնածավալ հակամարտությունը կանխելու նպատակով։

Ալիտա Եղիազարյան

Send