Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞ր քայլերի համար Աղազարյանը Փաշինյանին կտանի ԱԱԾ «պադվալ»

Blog Image

«Եթե գա այնպիսի պահ, որ ընդդիմադիր ճակատը հասնի հաջողության, Ազգային ժողովի ընտրություններում ձևավորի իշխանություն, և պարոն Ասլանյանին ու ինձ վերապահվի բարձրագույն պատիվ՝ այսօրվա վարչապետին ուղեկցել դեպի ԱԱԾ-ի «պադվալ», այդ ժամանակ էլի կլինեն մարդիկ, որ կասեն՝ բա որ ասում էինք Նիկոլի պրոյեկտն են, չէիք հավատում, տեսա՞ք, իրենք տարան ԱԱԾ-ի պադվալ, ապահով տեղ, որպեսզի փրկեն ժողովրդի դատաստանից»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ՄԱՍԿ-ի համահիմնադիր Հովիկ Աղազարյանը։

Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին MediaHub-ը հարցրեց՝ որպես Փաշինյանի նախկին թիմակից, եթե գա իշխանության, Նիկոլ Փաշինյանի ո՞ր արարքի համար նրան կուղարկի ԱԱԾ․ «Քաղաքական առումով ես գտնում եմ, որ ինքը շատ սխալ բաներ է արել և անում, որոնք լուրջ հետևանքներ են ունենում մեր պետականության և էս պահին պետականության հետ կապված հարցերի վրա, ինչպես նաև ապագայի հետ կապված լուրջ վտանգներ են պարունակում, ես էդ բաները և՛ հաստատում եմ, և՛ գտնում, որ 1 օր շուտ իր հեռացումը իշխանությունից օգուտ կլինի Հայաստանի պետականության համար»։

Աղազարյանի խոսքով՝ իր և ՔՊ-ի «հակամարտությունը» սկսվել է դեռ 4 տարի առաջ, երբ ինքը փորձել է բարձրացնել հարցեր, որոնք դուր չեն եկել իշխող ուժին։

Հովիկ Աղազարյանը հավելեց, որ ինքն ու Հակոբ Ասլանյանը խանգարում էին Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ռեժիմին։ 

Ըստ նրա՝ Փաշինյանի ամենամեծ սխալը եղել է եվրոպական լիդերներին խաբվելը։

«Երբ 2022 թ․-ի հոկտեմբերին Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Արցախը  ՝ որպես Ադրբեջանի տարածքային մաս, դրանից պետք է բխեին ուրիշ, կոնկրետ քայլեր՝ Արցախի մեր հայրենակիցների այսպես կոչված ինքնորոշման իրավունքի բարձրացման հետ կապված, այսինքն՝ տարածքային ամբողջականությունը տարածքային ամբողջականություն, բայց ազգերի ինքնորոշումը պետք է դառնար առաջնային պլան»,- եզրափակեց խոսքը Հովիկ Աղազարյանը։ 

Էմմա Մարտիրոսյան

Send