Ամեն օր, ամեն ժամ իշխանությունները հայտարարում են, որ առաջինն եք ընդունել քրիստոնեությունը` որպես պետական կրոն, բայց արդեն որերորդ տարին է, որ այս ազգադավ իշխանությունները արգելում են Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը, որը հեռարձակվում էր Հանրային հեռուստաընկերության (կուզեք ի պաշտոնե, կուզեք ավանդաբար), պետության ղեկավարի շնորհավորական ուղերձից անմիջապես առաջ։
Բա ո՞ւր եք առաջին քրիստոնյաներ, թե՞ արդեն հպարտ եք ձեր տասը տիրադավերով, ու արդեն եկեղեցու բացերը տեղն եք գցել։ Սա լիներ նույնիսկ մահմեդական ինչ-որ հեռավոր մի երկրում, աշխարհի բոլոր մահմեդականները դուրս կգային ու կպաշտպանեին իրենց հոգեւոր առաջնորդին, եւ իրենց հոգեւոր իրավունքները։
Այնպես որ, պահք պահելով, եկեղեցի գնալով՝ աղոթում եք ձեր սեփական անձի հոգու փրկության համար (էգոիզմ), որտեղ բացակայում է Մենք-ի գաղափարը, եւ այսքանից հետո չեք պաշտպանում ձեր հոգեւոր Ամենայն Առաջնորդին, ուրեմն վախկոտ եք ու անթասիբ... Հետն էլ մի «քրիստոնյա», որ Փաշինյանի աջակիցն էր ու գնացել էր Գառնու Սուրբ Աստվածածին եկեղեցում «պատարագի», տեսախցիկի առաջ հայտարարում է, որ քարով պետք է Վեհափառին սպանել։ Այդ մարդը ազատության մեջ է։ Իսկ ՀՀ արդարադատությունը շարունակում է խուլ ձեւանալ։
Չհամարձակվեք իշխանության «առաջին քրիստոնյաներ» լոլոներ կարդալ, որ Կաթողիկոսը Կաթողիկոս չի, ուստի դրա համար նրա Հայրապետական մաղթանքը չեք տալիս եթեր։ Այն էլ այն եթերը, որը մեր հարկատուների հարկերի հաշվին է աշխատում, ոչ թե Նիկոլի։
Կարդացեք Հակոբոս Առաքյալին. «Հավատքը առանց գործի մեռած է»։
Կաթողիկոսին սպանել պատրաստվող մեկը ազատության մեջ է, իսկ սկզբունքային, պարկեշտ, բարոյական կեցվածք դրսեւորած մարդիկ՝ անազատության։
Ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին։ Ակնհայտ քաղաքական պատվեր է, փաստաբանի պնդմամբ շինծու մեղադրանք է առաջադրվել.
Փաշինյանը ոտքի վրա ում ուզում անազատության մեջ է առնում, իր սեփական անբիցիաների պատճառով, իսկ օրինակ կոնկրետ բռնության կոչ անող քաղաքացին շարունակում է ազատության մեջ գտնվել։
Սա է Հայաստանում արդարադատությունը, որտեղ ՀՀ քաղաքացիներին երկու մասի են բաժանել։ Եթե նիկոլական ես, քեզ ամեն ինչ կարելի է, ընդդիմությանը կարելի է սպանելու կոչերով վախեցնել ու մնալ անպատիժ, իսկ եթե նիկոլական չես ու ազատ խոսք կարող ես ասել, ապա ցանկացած պահի կարող ես հայտնվել ճաղերի հետեւը։
Հերթական քաղբանտարկյալը` ԵՊՀ պրոֆեսոր, քաղաքագիտության ամբիոնի դոկտոր Խաչիկ Գալստյան, որին վարչախումբը կալանքի է տանում։
Վեհափառին լռեցնում են, արգելում ամանորյա Հայրապետական մաղթանքը հանրայինի եթերից հեռարձակելը, Նիկոլի աջակից. «Մի հատ քար տփին գլխին, սատկացեն» ուզում է սպանել Կաթողիկոսին, իսկ պարկեշտ, հայրենասեր մարդկանց ազատությունից զրկում։
Արթուր Հայրապետյան

Русский