Միշտ պիտի լինել բարձրում իբրև խորան արմատի...
Շատ մեծ քաջություն է պահանջվում բաց թողնել խոսքը, երբ չես կարողանում գտնել հասցեատիրոջը կամ գտնում ես ու չես կարողանում տեղ հասցնել, որովհետև արժեքները տարբեր են, մարդն էլ արժանի է նրան, ինչ ձեռք է բերել... ու հիմա չգիտեմ երջանկացրել կամ տխրեցրել եմ մարդուն իմ խոսքով, որովհետև հաճախ չէ, որ ճիշտ ես լինում ու ոչ էլ կատարյալ:
Այսօր՝ ուզում եմ շնորհակալություն ասել նրա համար, որ ապրում եմ ու ինձ սիրում են կամ ինչո՞ւ չէ՝ ատում, ներողություն, եթե ինչ-որ բան այն չեմ արել...
Մարդիկ տարբերվում են իրենց ազատության պատկերացումներով, հավատքով ու նվիրումով... մեկի համար ազատությունը կերկոխն է, բարոյազուրկ լինելը, մյուսի համար արժանապատվությունը, որի համար այսօր մարդիկ պատասխան են տալիս իրենց անազատության մեջ լինելով։
Ամանորի այս օրերին մարդիկ միշտ քննում են իրենց անցածն ու սկսում նորովի սկսել տարին։ Բայց եթե դու աննահանջ ես քո սկզբունքներում ու ուղիղ ես կանգնած, գենի, ողնաշարի կրողն ես, ոչ ոք չի կարող քեզ ո՛չ խեղճացնել, ո՛չ նվաստացնել։
Ազատություն բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար գտնվում են ճաղերի հետևում...
Սա այսօրվա միակ պահանջը պետք է լինի, որովհետև մարդիկ գտնվում են բանտերում զուտ քաղաքական դրդապատճառների և մեկ մարդու կապրիզների պատճառով, որը ոչ միայն ճակատագրեր է խորտակում, այլ կյանքեր է խլում։
Այս օրերին, երբ փորձում ես հասկանալ սերունդների տարբերությունը, կրթական մակարդակը, առաջինը քեզ հուզում է հեռուստատեսությունը, որը առաջնային տեղաբաշխումն է բանի ու մտքի.
Տեղական հեռուստաալիքները ողբալի՛ վիճակում են։ Այն աստիճան, որ նախորդ տարիների էժանագին, ռաբիս, տաղտկալի հաղորդումներն ու տաշի-տուշին (բոլոր ժամանակների նույն դեմքերով) կրկնում են։
Ասենք, մենք Փարաջանով ունենք, Փելեշյան ունենք վերջիվերջո, (թվում է, ոչինչ չունենք) հայկական ֆիլմեր շատ ունենք, գոնե կրկնելուց հայ ֆիլմեր դրե՛ք, արտասահմանյան ֆիլմեր է՛լ կարող էիք, բայց դե... ձե՛ր ինչի՞ն է...
«Շարմն» էլ, որ ժամանակին իրենով չաներ հայկական եթերը «մեր բակ» -ա-խառը, տեսնես ի՞նչ կլիներ։
Ցավոք նոր չէ, որ հեռուստատեսությամբ փողոցը գրավեց մարդկանց ուշադրությունն ու «կրթեց» սերունդներ։
Հիմա մի փոքր այլ է, հիմա չկա ո՛չ ազգային ո՛չ նկարագիր, ո՛չ պատկանելիություն։
«Իրական» Հայաստանում միմիայն օդում «սրտիկներ» են երևում, այն էլ մի մարդու «ջանքերով», որը իր նախընտրական «խաղաղության» կարգախոսն է խաղացնում և ուրիշ ոչինչ։
Անելիքները շատ են։ Եկել է լինել-չլինելու ընտրության ժամանակը։ Հիմա պետք է ավելի քան համոզվել, թե մենք իրականում ուզու՞մ ենք պետություն ունենալ, եկեղեցի ու կրոն ունենալ, թե՞ ոչ։ Ունենք, բայց արդյո՞ք այն պահելու համար բարոյական իրավունք ունենք պաշտպանելու մեր հավատքն ու հետագայում սերունդների աչքերի մեջ նայելու, խառնածին ցեղերի հետ չձուլվելու բարոյականություն, թե՞ արժանի ենք նրան, ինչ ունենք, ու ինչ մատուցում են մեզ։
Միշտ էլ երկիրը անհատների ուսերին է մնացել, հիմա անհատների ժամանակը պիտի լինի, ոչ թե՛` ամբոխի։
Արթուր Հայրապետյան

Русский