Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Փաշինյանի հակաեկեղեցական հանցավոր թուղթը ՀՀ Սահմանադրության դեմ է, իսկ տիրադավերը` Փաշինյանի համահանցակիցը

Blog Image

Փաշինյանը իր հակաեկեղեցական հայտարարությունների համատեքստում ոչ թե քաղաքական դիրքորոշում է հայտնում, այլ կոնկրետ ՀՀ Սահմանադրության դեմ ուղղված գործողություններով նոր հանցանքներ է գործում, ու իր հետեւից տանում տասը տիրադավերի, որ վաղը կրկին ասելու բան ունենա ու իր մեղքերի  պատասխանատվությունը գցի տիրադավերի ու նրանց վրա, ովքեր կփորձեն եկեղեցու դեմ հստակ գործողությունների նախապես մշակված ծրագիրը իրականացնել.

Ախր Կճոյանն էլ լավ գիտի, որ իր «փրկիչ» նիկոլի հրահանգները Կաթողիկոսի դեմ չի՛ աշխատելու։ Ախր մնացյալ տիրադավերն էլ գիտեն, որ իրենց ստորագրություններն ու ղազագրերը օյին չեն, չեն կարողանալու ԸՆՏՐՎԱԾ Կաթողիկոսին հեռացնել։

Տիրադավ սրբապիղծներին անգամ Աստվածհայտնության տոնը հետ չպահեց ազգակործան պատուհասի աղետալի եւ քայքայիչ ծրագրից, Նիկոլին էլ հետ չի պահելու, որ իր ծրագիրը տապալելուց հետո սրանց հերթով-կարգով ճաղերի արանքը գցի ու լոբով ճաշ մատուցի նրանց հոգու փրկության համար։

Դե, Նիկոլը հրամայել է, տիրադավերն էլ քանի՞ գլուխ ունեն, որ կախ չգցեն ու Նիկոլի կոմպրոմատների գերին չդառնան: Այո՛, ինչ ասել է, գլուխները կախ տմբտմբացնելով դրական ազդանշան հաղորդելով ասել են հա։ Բայց ոչ իրենց հա-ով է, ոչ էլ ոչ-ով։
Մի անգամ, եթե սեղմում ես դավաճանի արյունոտ ձեռքը, դառնում ես նրա գերին ու համահանցակիցը։ 

Ամեն ինչ արվում է մտադրված։ Պատահական չէ, որ Սուրբ Ծննդյան նախօրեին պետք է հայ հասարակությանը նստեցնել նյարդային կծիկի վրա, ուստի պետք չէ խուճապի մատնվել։ 

Այն ինչ նախապատրաստում են, մնալու է ընդամենը թղթի վրա, եւ այո՛ , դրա մասին լավ գիտեն այս տասը տիրադավերը։ 
Սա ընդամենը հոգեհանգիստ էր հրաժեշտի հանդիպում։ 

Այստեղ անելիք ունի Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածինը։ Պետք է այս դավաճանախմբակին օր առաջ հեռացնել մեր եկեղեցիներից։

Աստծո տան դռները պետք է փակ մնան սրբապիղծների առաջ, նրանց անմիջական հրահանգներով որեւէ ծիսակարգ եւ այսուհետ թեմերում իրենց  հակաեկեղեցական որոշումները չպետք է աշխատեն։ Այս անհայրենիք դավաճանները ժամանակ ունեին, եւ կարող էին ապաշխարության մասին մտածել, բայց ո՛չ։ Սրանք հստակ քայլերով ու հոգու երդում են տվել Նիկոլին, որպեսզի իրենց գոյությունը փրկեն, որովհետեւ այս տասը տիրադավերի համար եկեղեցուց գողացած գանձերը, որ Նիկոլն էր ասում «գանձագողեր», ավելի արժեք ունեին, քան արժանապատվությունն ու դիրքը, եկեղեցին ու կրոնը։ 

Սա հերթական դավաճանների համագումարն է, որ միացյալ կերպով չի ստացվելու անգամ սեփական անձը փրկել, որովհետեւ Նիկոլն արդեն փրկել է իրենց պղտոր ջրերում ձկներ որսալով ու հրաշալի ստացվել է, իսկ Կաթողիկոսին հեռացնելու ցանկացած բռնի գործողություններ ենթակա է ձախողման, դեմ ՀՀ Սահմանադրությանն ու արժան նզովքի։

Հ.Գ. Ժամանակ տրվել է, «բարենորոգիչ սրբազաններին», որ հնարավոր է կզղջան ու կդադարեն իրենց դավաճանական քայլելն ու պառակտիչ գործողությունները, ուստի ինչպես տեսնում ենք նրանք ոչ միայն չեն դադարում ծառայել սատային, այլ ինքնախաբեությամբ սատանային են մոլորեցնում, բայց սատանայի ծառայությունները երկու կողմից էլ պատժվում են, թե՛ Աստծո, թե՛` սատանայի, ուստի հիմա ճիշտ ժամանակն է, թողնել դրանց Աստծո դատաստանին, եւ հեռացնել նրանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, եւ հայ առաքելական մեր սուրբ եկեղեցուց։

Սա հավատքի ու կրոնի դեմ դավաճանություն է, որ ոչ մի կերպ չպետք է ներում շնորհել։ 

Այո՛, պետք է շտապ բարենորոգել սուրբ եկեղեցին ու կանոնական դաշտում մաքրել հայ առաքելական սուրբ եկեղեցին Նիկոլի ու նիկոլականության սրտի «բարենորոգիչներից»։

Արթուր Հայրապետյան

Send