Փաշինյանի էլեկտորատը ձեւավորված եւ խիստ կազմակերպված է ատելության խոսքի շուրջ։
Ո՛չ հավատք, ո՛չ սեր, ո՛չ Աստված ունեն, մի հոգի ունեն, որից հրահանգներ են ստանում, ու իրենց համար եւ՛ սեր է, եւ՛ հավատք, եւ Աստված, եւ այդ մեկ հոգին Նիկոլ Փաշինյանն է ու վերջ։ Դա էլ ժամանակավոր բնույթ է կրում։ Փաշինյանը որ օրը այլեւս իշխանության աթոռին չլինի, նրանք կուրանան իրենց «Աստծուն»։
Նախորդ օրը Փաշինյանը կրկին մասնակցեց կիրակնօրյա պատարագի։ Այս անգամ Գառնի էր գնացել։ Գառնու Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ներկա էին տասը տիրադավերից երկուսը` Վազգեն Միրզախանյանն ու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Քյարամյանը, որը մեծ շուքով «կուսակրոն» եկեղեցականը դիմավորեց Փաշինյանին։ Իսկ մենք լավ գիտենք՝ Կոտայքի թեմի առաջնորդի «պարկեշտությունն» ու «բարոյականությունը» ինչ «բարձր» հիմքերի վրա է։ Այստեղ է, որ պետք է ասենք մեղա Աստծո։
Լրագրողների հարցերը, չգիտես ինչու, նյարդայնացնում են Կոտայքի թեմի առաջնորդին, որը արագ նստում է շքեղ մեքենան ու փախչում։
Այս անգամ Փաշինյանի թափառախմբի անդամները այնքան քիչ էին, որ Փաշինյանը հայացքով մարդ էր ման գալիս, ու չէր գտնում։
Ավագանու մի ՔՊ-ական անդամուհի ասում է՝ պատարագներին մասնակցում եմ, քանի որ իմ թիմի առաջնորդն է մասնակցում։ Զուտ. հետո, թե մասնակցելու եմ, մինչեւ եկեղեցին ազատագրվի։ Այսինքն՝ եթե Փաշինյանին հաջողվի Կաթողիկոսին փոխել, ՔՊ-ական անդամուհին այլեւս չի մասնակցելու եկեղեցիներում պատարագների։
«Մի հատ քար տփին գլխին, սատկացեն»։ Կաթողիկոսին «uատկացնելnւ» կոչ արած անձը տեղեկանում ենք, որ Գառնիի համայնքապետարանի աշխատակից է։
Հիմա այս մարդը, որը տեսախցիկի առաջ «դուխով» բռնության կոչ է անում, պատրաստ Կաթողիկոսին սպանել, իրավապահները այս մարդուն ի՞նչ են պատրաստվում անել։ Թե՞ Նիկոլի անունից ատելության քարոզ տանող ցանկացած մեկը անձեռնմխելի է։
Այս ամենը Փաշինյանի՝ հասարակության մեջ գեներացրած ատելության, թշնամանքի հետեւանքն է, որը վերջում հասցնելու է քաղաքացիական բախումների... պատերազմի։
Արթուր Հայրապետյան

Русский