Մինչեւ չարիքի իշխանությունը հայտարարում է՝ Ադրբեջանի հետ «խաղաղ» ապրելը այլեւս անշրջելի է, «պատմական», առեւտրաշրջանառությունը, որը Փաշինյանը ներկայացրեց «պատմական» ու ներառեց «աննախադեպ» իրադարձությունների շարքերը, ՀՀ ինքնիշխան սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու մասին, Ադրբեջանի նախագահը նոր չի, որ հայտարարում է, դեռ տարիներ շարունակ, ինչ Փաշինյանը իշխանություն է, Ալիեւը «դուխով» պահանջատեր է, եւ տեր։
Ալիեւը հայտարարել էր, որ ՀՀ ներկայիս տարածքը պատկանում է Ադրբեջանին, եւ հայերը պետականություն ունեն «պատմական անարդարության» շնորհիվ։
Հիշեք, թշնամին նաեւ Երեւանն ու Սեւանա լիճն է Ադրբեջանի պատմական հողեր համարում։ Իսկ Երեւանը ադրբեջանցիներով պետք է տեղավորի, դա իր առաջիկա ծրագրերի մեջ է, դրա համար է ընկել ձեռք ու ոտք, ուզում է, որ Փաշինյանը հաղթի 2026թ - ին, որպեսզի Հայաստանը վերջնականապես դառնա Ադրբեջանի մաս ու ամենը վերջանա գնա։ Իհարկե մենք լավ գիտենք, թշնամին սովորություն չունի, ու չի սահմանափակվում այն ինչ ունի, ու տրվել է, որովհետեւ լավ գիտի, որ այն ինչը իրենն է համարում, իրականում չի պատկանում իրեն, ինչպես որ Արցախը Ադրբեջան չի, այլ զավթել է, այնպես էլ Հայաստանը, ուստի դժվար էլ մի բան «հաջող» անելուց հետո ձեռքերը խաչի ու նստի, ուստի դրա համար էլ լավ զինվում է։
Ու քանի դեռ մեր ազգակորածան իշխանությունները ոչ թե առաջնորդվում են Հայաստանը պահելու եւ մեր պատմական հայրենիքի շահերը սպասարկելու գործընթացով այլ ճիշտ հակառակը` թշնամու, ես կզարմանամ, որ դուք կզարմանաք թշնամու վաղվա կանխատեսելի քայլերից, որը ամբողջապես բխում է Փաշինյանի նաեւ հանցավոր անձնական շահերով։
Փաշինյանը լավ գիտի, որ օրը այլեւս իշխանություն չլինի, իրեն չեն ներելու ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, որովհետեւ դեռ ավարտին չի հասցրել նրանց վերջնական ծրագրերի գլխահակ ցանկություն-կատարումները։
Էրդողանը օրեր առաջ ասել էր, թե մինչեւ տարեվերջ Թուրքիան խաղաղության ճանապարհին մի քանի «խորհրդանշական քայլեր» կանի Հայաստանի ուղղությամբ։
Իսկ Արարատը, որպես խորհրդանիշ հայերի եւ ամեն հայկականի վրայից ջնջելն է, որի կատարողը հանգիստ ջնջում է բոլոր հնարավոր միջոցներով։
Փաշինյանի ճորտատիրական լինելը, նորվա բան չի, այն վկայում է նաեւ մեր ազգային եկեղեցու քայքայման, անշրջելի քայլերը, որ ջանասիրությամբ կատարում է թշնամու պահանջով. Վերացնել եկեղեցին ու դավանափոխ անել հայերին։ Սա ոչ միայն անձերի կռիվ է, որ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով կռիվ է տալիս հոգեւորականների հետ, բանտարկում ու նվաստացում նրանց, այլ ուղիղ թշնամու պահանջով դավնափոխ անելու ծրագիր, որ ոչ մի կերպ չպետք է թույլ տալ։ Եկեղեցին նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, որին ոչ մի կերպ չպետք է մոտենա, դիպչի Փաշինյանը, դա մեզնից է կախված, մեր դիմադրողականությունը պահելու, եւ աննահանջ պայքարելու շնորհիվ։ Թույլ տալու դեպքում համարեք, որ այլեւս չկա հայ ու հայկականություն, ազգային ինքնություն, գոյաբանություն, մշակույթ, կրոն, իսկ ցեղասպան եղած ազգերի հետ հարյուր տարին մեկ վարվում են այնպես, ինչպես այսօր ազգակործան իշխանության ձեռքով փորձում են պատմությունը կրկնել։
Արթուր Հայրապետյան

Русский