Տարին ամփոփում ենք, հիմա փորձում ենք հասկանալ, ի՞նչ ձեռբերումներ ունենք, ի՞նչ հաջողություններ, պետության կենսունակությունը, պաշտպանվածությունը, անվտանգությունը, ամբողջը հարվածի տակ, իսկ պետության իմունիտետը չի կարող հավերժական լինել:
Դիմադրողականությունը թուլանում է այն պահին, երբ պետության ղեկավարն առաջնորդվում է ո՛չ թե սեփական ժողովրդի, սեփական երկրի շահերից ելնելով, այլ ճիշտ հակառակը՝ օրեցօր երկիրը քարշ է տալիս օտարածին, գործակալական ցանցի մեջ, որը վերջում դառնում է աղետ սեփական ժողովրդի ու պետության համար։
Երբ այլեւս պարտված երկիրը ոտքի կանգնելու ո՛չ ուժ ունի, ո՛չ փորձ է արվում ոտքի կանգնեցնել, այլ միտումնավոր թշնամական երկրի օրակարգով է շարժվում առաջ։
Պատերազմից հետո, ինչքան էլ, որ դիրքերը կահավորելու խնդիր կար, իսկ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում էր. «դիրքերի այսպիսի կահավորում նախկինում երբեք չի եղել։ Զինվորների կյանքեր կփրկվեն...» բայց ինչպես տեսանք, ո՛չ այդ դիրքերը, ոչ էլ զինվորների «փրկությունը», որովհետեւ այդ ամենն ասելուց հետո «խաղաղության» գնացող իշխանության կողմից հանձնվեց Սեւ լիճը, Ջերմուկի վրա կախված մնաց թշնամին, ու այդպես էլ, ոչ քաղցած մնացին, որ հեռանային, ոչ է՛լ դիմադրություն ցույց տալու համար միջոցներ ձեռք առնվեց։
Փաշինյանին հաջողվեց քաղաքական ստախոսությամբ «խաղաղության» հասնել։ Ու այս ամենը զուտ աչք փակելու ու ժողովրդին մոլորեցնելու նպատակով, իսկ հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա իշխանության կողմից գրոհը դարձավ տարվա ամենախայտառակ ու նվաստացուցիչ «սեւ ժապավենը», որ առանց աչք թարթելու ազդարարեց Փաշինյանն ու մկրատը ձեռքին առաջ անցնելով կտրեց «սեւ ժապավենը» մուտք գործելով Վեհարան, որտեղից էլ Փաշինյանի ուժայինները «գողացան» ու ձերբակալեցին Միքայել Սրբազանին։ Իսկ եկեղեցին «չուլան» ասողը, եկեղեցու գանձագողերին առավ բռի մեջ, որոնք համաձայնեցին իր իսկ կենտրոնից օգտագործվող տիրադավերը ուրանալ Վեհափառին ու ցանկացան աշխատել Փաշինյանի հետ եկեղեցու դեմ։ Սա պատմական խայտառակ էջեր են, որ դեռ գրվելու են ու մնալու են պատմության մեջ։
Պատերազմում պարտությունը, զոհերը, հաշմանդամները, Արցախի հայաթափումն ու ցեղասպանությունը, Բաքվում պահվող հայ գերիները, որոնց խոշտանգում են մինչ օրս, անհետ կորածները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից զիջումները մի գին ունեին մի քանի լիտր ադրբեջանական բենզին, ու մի բուռ ցորեն, որն էլ ըստ Փաշինյանի «պատմական» էր «չորրորդ Հանրապետության ձեռքբերումը»։
Արթուր Հայրապետյան

Русский